Դիղոմիի, Չուղուրեթիի և Սաբուրթալոյի շրջանների որոշ լուսացույցեր ժամանակավորապես չեն գործում

18:46, 15.07.2025

Դիղոմի, Չուղուրեթիի և Սաբուրթալոյի շրջաններում տեղադրված լուսացույցներից մի քանիսը ժամանակավորապես անջատված են, – այս մասին տեղեկացնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Քաղաքապետարանի տվյալներով՝ էլեկտրամատակարարման վերականգնման հետ մեկտեղ լուսացույցերը փուլային կարգով կվերագործարկվեն։

Այսօր վթարային կերպով անջատվել է 220 կՎտ հզորությամբ «Դիդուբե 4» էլեկտրահաղորդման գիծը և «Դիդուբե 220» ենթակայանում գտնվող ավտոտրանսֆորմատորը։ Արդյունքում՝ Դիղոմի, Չուղուրեթիի և Սաբուրթալոյի շրջանների բնակչության մի մասին դադարեցվել է էլեկտրամատակարարումը, ինչի հետևանքով նշված տարածքներում որոշ լուսացույցներ անջատվել են։ Էլեկտրամատակարարման վերականգնման հետ մեկտեղ լուսացույցերը փուլային կերպով կվերագործարկվեն։

Համապատասխան ծառայություններն աշխատում են խնդրի լուծման վրա։

Էլեկտրաէներգիայի լարման անկման պատճառով մետրոյում գրանցվել է խափանում, սակայն ներկայումս բոլոր կայարանները անխափան սպասարկում են ուղևորներին։

Նմանատիպ