Դիեգո Կալաս. Կարծում եմ, Վրաստանի դեպքն օրինակելի է, տեսնում ենք, որը երկիրը ոչ միայն լավ է աշխատել, այլ աշխատել է շատերից լավ
Դիեգո Կալաս. Կարծում եմ, Վրաստանի դեպքն օրինակելի է, տեսնում ենք, որը երկիրը ոչ միայն լավ է աշխատել, այլ աշխատել է շատերից լավ

Կարծում եմ, Վրաստանի դեպքն օրինակելի է, տեսնում ենք, որը երկիրը ոչ միայն լավ է աշխատել, այլ աշխատել է շատերից ավելի լավ,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կալասը՝ համավարակի ժամանակաշրջանում Վրաստանի փորձի մասին քննարկմման ավարտից հետո:

Ինչպես նշել է դեսպանը, երբ կառավարությունը թափանցիկ է, իր ժողովրդին ասում է ճշմարտությունը և նայում է առաջ, ժողովուրդն ավելի շատ է հավատում կառավարությանը:

«Սա լավ կազմակերպված կոնֆերանս է: Կար քննարկում, որ ավտորիտար կառավարություններին ավելի լավ է հաջողվել հաղթահարել, իսկ մի քանիսն ասում են, ոտ ժողովորդավարությունը, որը հարգում է անձի իրավունքը, ավելի լավ է աշխատել: Համարում եմ, Վրաստանի դեպքն օրինակելի է: Տեսնում ենք, որ երկիրը, որը ժողովրդավար երկիր է, ոչ միայն լավ է աշխատել, այլ՝ մնացածներից լավ: Սա պատահականություն չէ: Քաղաքական մրցակցությունը կառավարության արդյունավետության երաշխիքն է, երբ նրան քննադատում է ընդդիմությունը, ազատ մամուլը և հզոր քաղաքացիական հասարակությունը, դրանից կառավարությունը դարձնում է առավել լավը: Երբ կառավարությունը թափանցիկ է, իր ժողովրդին ասում է ճշմարտությունը և նայում է առաջ, ժողովուրդն ավելի շատ է հավատում կառավարությանը»,- հայտարարել է դեսպանը: