Դիդյե Դրոգբան ավարտում է իր ֆուտբոլային կարիերան
Դիդյե Դրոգբան ավարտում է իր ֆուտբոլային կարիերան

Ֆուտբոլային ակումբ «Չելսիի» լեգենֆ Դիդյե Դրոգբան հաստատել է, որ աննկարագրելի 20 տարուց հետո ավարտում է իր ֆուտբոլային կարիերան: Կոտ Դյուվարցի հարձակվողը, որը այս պահին 40 տարեկան է, Չելսիի կազմում անց է կացրել 381 հանդիպում և խփել է 164 գոլ, չորս անգամ դարձել է պրեմիեր լիգայի չեմպիոն և 2012 թվականին դարձել է չեմպիոնների լիգայի հաղթողը:

Իր կարիերայի վերջին 18 ամիսը նա անց է կացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում «Ֆենիքս Ռայզինգ» ակումբում, որի սեփականատերերից մեկը հանդիսանում է անձամբ:

Հատկանշական է, որ մինչև 23 տարեկանը նա հանդես էր գալիս Ֆրանսիայի երկրորդ դիվիզյոնի «Լե Ման» ակումբում, որտեղ նրան հայտնաբերել են «Գենգամի» ներկայացուցիչները և 2002 թվականին առաջարկել են կնքել պայմանագիր:

«Գենգամից» Դրոգբան տեղափոխվել է Մարսել, որից հետո Չելսի, որտեղ նա անց է կացրել իր լավագույն տարիները: