Դիդուբեի մետրոյում տեղի ունեցած դեպքի պատճառով մետրոյի աշխատանքը խափանված է
Դիդուբեի մետրոյում տեղի ունեցած դեպքի պատճառով մետրոյի աշխատանքը խափանված է

Դիդուբեի մետրոյում տեղի ունեցած դեպքի պատճառով մետրոյի աշխատանքը խափանված է: Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են մետրոյի վարչակազմում, մետրոյի Դիդուբե կայարանում տղամարդն ընկել է ռելսերի վրա:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Հաղորդվում է, որ տղամարդը տուժել է, սակայն կապի մեջ է։

Դեպքի պատճառով Դիդուբե-Ախմետելի թատրոնի հատվածով այս պահին գնացքները չեն շարժվում։