Դիդի Լիլո գյուղում կառուցվել է սպորտային համալիր

17:13, 08.04.2025

Սամգորիի շրջանում՝ Դիդի Լիլո գյուղում կառուցվել է սպորտային համալիր։ Կատարված աշխատանքներին ծանոթացել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա კალաձեն։

Համալիրի առաջին հարկում տեղակայվել է 700 քմ ըմբշամարտի դահլիճ՝ 200 նստատեղով տրիբունայով, հանդերձարաններով և սանհանգույցներով։ Նույն հարկում գտնվում են բժշկի, մրցավարների, անվտանգության և ադմինիստրացիայի սենյակները։

Երկրորդ հարկը հատկացվել է ֆիթնես դահլիճին՝ սանհանգույցներով և հանդերձարաններով։ Դահլիճում հնարավոր է տեղադրել ինչպես ըմբշամարտի գորգ, այնպես էլ ձյուդոյի տատամի։ Շենքն ունի նաև ավտոկայանատեղի։

Նախագիծը իրականացվել է Թբիլիսիի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդական գործերի քաղաքային ծառայության կողմից։ Աշխատանքների արժեքը կազմել է 5.8 միլիոն լարի։

Տեղեկատվությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Նմանատիպ