Դիդի Դիղոմիում պայթյունից տուժածներին օգնություն է ցուցաբերելու Թբիլիսիի քաղաքապետարանը
Մայրաքաղաքի քաղաքապետի տեղակալ Իրակլի Բենդելիանիի հայտարարությամբ, այսօր Դիդի Դիղոմիում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն է ցուցաբերելու Թբիլիսիի քաղաքապետարանը:
Դիդի Դիղոմիում պայթյունի հետանքով զոհվել է երեք մարդ: Գոյություն ունեցող լրատվությամբ տուժել է հինգ մարդ, այդ թվում երեք երեխա: Ինչպես հայտարարել է առողջապահության նախարարը, երեխաների վիճակը ծանր չէ և նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դիդի Դիղոմիում, շենքից, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, տարհանել են բնակիչներին:
Գոյություն ունեցող լրատվությամբ, հավանաբար պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով, բնակելի շենքերից մեկի վեցերրորդ հարկում: Տեղում կենտրոնացված են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչները:
Հեղինակ -
Edgar Barsegyan