«DFC»-ի տնօրեն. Անհամբեր սպասում եմ ռազմավարական և տնտեսական հարաբերություններ կառուցելու ճանապարհին Վրաստանի հետ համագործակցությանը
«DFC»-ի տնօրեն. Անհամբեր սպասում եմ ռազմավարական և տնտեսական հարաբերություններ կառուցելու ճանապարհին Վրաստանի հետ համագործակցությանը

ԱՄՆ-ի միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Ադամ Բոյլերը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ զրույցին արձագանքել է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

Ադամ Բոյլերը ռազմավարական և տնտեսական հարաբերություններ կառուցելու ճանապարհին համագործակցության խորացման պատրաստակամություն է հայտնում:

«Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ նախորդ շաբաթ ունեցած զրույցից հետո, խոսել եմ Վրաստանում մեր դեսպան Քելլի Դեգնանի հետ: Անհամբեր սպասում եմ ռազմավարական և տնտեսական հարաբերություններ կառուցելու ճանապարհին Վրաստանի հետ համագործակցությանը»,- գրում է Ադամ Բոյլերը:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Միացյալ Նահանգների միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Ադամ Բոյլերի հետ զրուցել է վիդեո-կոնֆերանսի շրջանակներում: Կողմերը քննարկել են Վրաստանում «DFC»-ի ընթացիկ և առաջիկա նախագծերը: Առանձնապես նշվել է ԱՄՆ-ի միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի դերը Վրաստանում մասնավոր սեկտորի զարգացման աջակցության ուղղությամբ, այդ թվում, համավարակի պայմաններում: