Դեյվիդ Մաքալիսթեր.Եվրոպական հեռանկար տալը  այն բանի ճանաչումն է, որ Եվրախորհրդարանը սատարում է վրաց ժողովրդի եվրոպական ապագան և պատրաստ է Վրաստանը մոտեցնել Եվրամիությանը
Դեյվիդ Մաքալիսթեր.Եվրոպական հեռանկար տալը այն բանի ճանաչումն է, որ Եվրախորհրդարանը սատարում է վրաց ժողովրդի եվրոպական ապագան և պատրաստ է Վրաստանը մոտեցնել Եվրամիությանը

Պատմական էր Եվրախորհրդի որոշումը, որով հայտարարվեց, որ Վրաստանին եվրոպական հեռանկար է տրվում։ Սա խոստովանություն է, որ Եվրախորհրդարանը աջակցում է վրաց ժողովրդի եվրոպական ապագային և պատրաստ է Վրաստանը մոտեցնել Եվրամիությանը-այս մասին ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Դեյվիդ Մաքալիսթեին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի հետ մասնակցած համատեղ ճեպազրույցում:

Նրա խոսքով, Վրաստանը թեկնածուի կարգավիճակ ստանալու համար որոշակի առաջնահերթ խնդիրներ պետք է լուծի ։

«Տիկին նախագահ, շատ շնորհակալ եմ մեր պատվիրակությանը հյուրընկալելու համար։ Մեզ համար մեծ պատիվ է հնարավորություն ընձեռվել ձեզ հետ քննարկելու Վրաստանին վերաբերող հնարավորությունները՝ Վրաստանի համար շատ կարևոր պահին։ Ես Դեյվիդ ՄքԱլիսթերն եմ, որը ներկայացնում եմ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 6 հոգանոց պատվիրակությունը։

Այսօրվա Վրաստան այցը Հարավային Կովկասում մեր առաքելության մի մասն է, մենք այս երկու օրվա ընթացքում կհանդիպենք Վրաստանի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչների, խորհրդարանի նախագահի, վարչապետի, «Վրացական երազանքի» առաջնորդների և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Կհանդիպենք նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Իհարկե, մենք հիմնականում կխոսենք ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի դիմումի մասին։