Միացյալ Թագավորության նոր արտգործնախարարը կլինի Դեյվիդ Քեմերոնը՝ նախկին վարչապետը, ով երկիրը ղեկավարել է 2010-ից 2016 թվականներին՝ նախքան «Brexit»-ը։
Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Վարչապետ Ռիշի Սունակը նախարարների կաբինետում սկսել է կադրային փոփոխությունները՝ աշխատանքից ազատելով ներքին գործերի նախարար Սուելա Բրավերմանին։ Նրա պաշտոնն արդեն ստանձնել է նախկին արտգործնախարար Ջեյմս Քլևերլին։
Նաև հրաժարական է տվել կրթության նախարարը և առողջապահության նախարարը լքել է իր պաշտոնը։