Դեյվիդ Քեմերոնը և Էնտոնի Բլինկենը քննարկել են Իսրայելի և Գազայի միջև հակամարտությունը և Ուկրաինային աջակցելու հարցը
Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հետ խոսել է Իսրայելի և Գազայի միջև զինված հակամարտության մասին։
Ինչպես հայտնում է «BBC»-ն, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը և Գազա օգնությունն անվտանգ առաքելու համար մարդասիրական դադարների անհրաժեշտությունը»։
Բացի այդ, Դեյվիդ Քեմերոնը և Էնտոնի Բլինկենը խոսել են նաև Ուկրաինային աջակցության հարցերի մասին։
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի, Բլինկենը և Քեմերոնը «ընդգծել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև հատուկ հարաբերությունները և դրա կարևորությունը տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար»: