Դեյվիդ Քեմերոն. Ես սխալ եմ համարում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը Իսրայելի դեմոկրատական ​​ճանապարհով ընտրված առաջնորդի հետ նույնացնելը

10:20, 22.05.2024

 

«Կարծում եմ՝ ուղղակի սխալ է ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը նույնացնել Իսրայելի դեմոկրատական ​​ճանապարհով ընտրված առաջնորդի հետ»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը։

Նրա գնահատմամբ՝ Միջազգային քրեական դատարանի դատախազի պահանջած կալանքի որոշումը «ուղղակի սխալ է»։

Ինչպես նշել է Քեմերոնը, Միջազգային քրեական դատարանը պետք է մտածի դրա հետևանքների մասին և, ըստ նրա, այս օրդերի արձակումը չի նպաստի պատանդների ազատ արձակմանը։

«Ես ոչ մի րոպե չեմ հավատում, որ այս օրդերների տրամադրումը կհեշտացնի պատանդների վերադարձը ։ Դա չի նպաստի մարդասիրական օգնության առաքմանը և կայուն զինադադարին»,- ասել է Քեմերոնը Լորդերի պալատում։

Տեղեկության համար՝ Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը պահանջում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտիի, ինչպես նաև ՀԱՄԱՍ -ի երեք առաջնորդների ձերբակալման օրդեր տրամադրել։

Նմանատիպ