Դեյվիդ Քեմերոն. «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման արդյունքում Վրաստանի իշխանությունները շեղվեցին եվրատլանտյան ուղուց

18:57, 30.05.2024

 

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարում է, որ Վրաստանի բնակչության ցանկությունը պարզ է, նրանց ապագան եվրատլանտյան ընտանիքում է։

Այս մասին սոցցանցում գրառում է Դեյվիդ Քեմերոնը։

Ըստ նրա՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման արդյունքում Վրաստանի իշխանությունները շեղվեցին եվրատլանտյան ուղուց։

«Բնակչության ցանկությունը պարզ է՝ նրանց ապագան եվրատլանտյան ընտանիքում է։ Հաղթահարելով նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն և ընդունելով արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքը՝ Վրաստանի կառավարությունը շեղվեց այս ճանապարհից։ Մեծ Բրիտանիան կշարունակի մնալ վրաց ժողովրդի կողքին»,- ասել է Դեյվիդ Քեմերոնը։

Նմանատիպ