«Դեյլի Էքսպրես» - Ադրբեջանը գաղտնի կերպով Ուկրաինային վաճառում է Սու-22 կործանիչներ
«Դեյլի Էքսպրես»-ը հաղորդել է, որ Ադրբեջանը գաղտնի կերպով Ուկրաինային վաճառում է Սու-22 կործանիչներ։
Հաղորդվում է, որ Բաքուն Սու-22 կործանիչներ է ուղարկում Ուկրաինա՝ Թուրքիայի, Սուդանի և Գերմանիայի միջով անցնող գաղտնի լոգիստիկ շղթայի միջոցով։
Հրապարակման համաձայն՝ Ադրբեջանը Ուկրաինային գազ է մատակարարում նաև Տրանսբալկանյան խողովակաշարով, որը մի ժամանակ Ռուսաստանի կողմից գերիշխող երթուղի էր։
«Ադրբեջանն ունի խորհրդային և ռուսական արտադրության զենքի մեծ պաշարներ, որոնք կարող է վաճառել Ուկրաինային։ Զենքի մեջ մտնում են հրետանային համակարգեր, բազմակի հրթիռային համակարգեր (MLRS), զրահատեխնիկա և տանկեր։ Բաքուն նաև ունի մի քանի «Տոչկա-Ու» կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք ներկայումս լրացվում են ավելի առաջադեմ իսրայելական հարթակներով», – գրում է հրատարակությունը։