Deutsche Welle - ԱՄՆ Ազգային գվարդիան սկսել է զենք կրել Վաշինգտոնում
Deutsche Welle - ԱՄՆ Ազգային գվարդիան սկսել է զենք կրել Վաշինգտոնում

ԱՄՆ Ազգային գվարդիան Վաշինգտոնում սկսել է զենք կրել։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն։

«2025 թվականի օգոստոսի 24-ի ուշ երեկոյից Ազգային գվարդիայի զինվորները սկսել են կրել իրենց ծառայողական զենքերը», – ասվում է համատեղ աշխատանքային խմբի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ազգային գվարդիան իրավունք ունի ուժ կիրառել միայն «մահվան կամ լուրջ մարմնական վնասվածքի ծայրահեղ և անմիջական վտանգի դեպքում»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 11-ին հրաման է տվել Ազգային գվարդիան Վաշինգտոնում տեղակայելու մասին։