Դեռահասներից մեկի բարեկամն եմ, չգիտեմ ինչու են ինձ ձերբակալել. Մերաբ Մորչաձե (վիդեո)

Չգիտեմ, ինչ մեղադրանքով եմ ձերբակալված, դուրս կգամ և կասեմ,- այս մասին լրագրողներին է հայտնել Խորավայի փողոցում սպանության գործով ձերբակալված Մերաբ Մորչաձեն:

Րոպեներ առաջ Խորավայի փողոցում սպանության գործով ձերբակալել են 1973 թվականին ծնված Մերաբ Մորչաձեին,- այս մասին տեղեկություն է տարածել ՆԳՆ-ը:

«Դեռահասներից մեկի բարեկամն եմ: Իրոք ոչինչ չգիտեմ: Չեմ կարծում, որ ճշմարտությունը պարտվի»,- հայտարարել է Մերաբ Մորչաձեն՝ նախքան ՆԳՆ մտնելը:

Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործի հետ կապված վկայի վրա ազդեցություն գործելու փաստով ընթացող հետաքննության շրջանակներում ձեռբերված նոր ապացույցները հաշվի առնելով, դատավորի վճռի հիման վրա, ՔՕ-ի 372-րդ հոդվածով ձերբակալված է 1973 թվականին ծնված Մերաբ Մորչաձեն:

Մերաբ Մորչաձեի ձերբակալությունն իրագործվել է սպանության հիմնական գործից առանձնացած այն քրեական գործի շրջանակներում, որը վարում է ներքին գործերի նախարարությունը»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: