«Der Spiegel» – Համացանցում հասանելի են Դոնալդ Թրամփի խորհրդականների անձնական տվյալները

13:46, 27.03.2025

Der Spiegel-ի փոխանցմամբ՝ համացանցում հասանելի են Դոնալդ Թրամփի խորհրդականների անձնական տվյալները։ Հրատարակությունը գրում է, որ ցանցահենային հարձակումներից հետո համացանցում հայտնված առևտրային որոնման ծառայությունների և տվյալների բազաների միջոցով հնարավոր է գտնել բջջային հեռախոսահամարներ, էլ.փոստի հասցեներ և որոշ դեպքերում գաղտնաբառեր, որոնք օգտագործել են Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլսը, ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

Գերմանական հրատարակությունը գրում է, որ հեռախոսահամարներն ու էլփոստի հասցեները, որոնց մեծ մասը դեռ ակտիվ են, որոշ դեպքերում օգտագործվել են Instagram-ի և LinkedIn-ի պրոֆիլների, Dropbox ծառայության, ինչպես նաև օգտատերերի գտնվելու վայրի հասանելի հավելվածների համար։

Հրատարակությունը նշում է նաև, որ Գաբարդի և Վալսի համարները կապված են WhatsApp և Signal մեսենջերի հաշիվների հետ։

Spiegel-ը գրում է, որ հարցում է ուղարկել Թրամփի վարչակազմի բոլոր երեք պաշտոնյաներին, սակայն մեկնաբանություններ դեռ չեն ստացել։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը հայտնել է, որ Մայք Վալցի հաշիվներն ու գաղտնաբառերը, որոնց մասին գրել է գերմանական ամսագիրը, փոխվել են 2019 թվականին։

Նմանատիպ