Դեռ չգիտեմ թե երբ կմտնեմ խորհրդարան, սակայն մանդատը չեմ հանձնի. «Հայրենասերների դաշինքի» անդամ Ավթանդիլ Էնուքիձե
Դեռ չգիտեմ թե երբ կմտնեմ խորհրդարան, սակայն մանդատը չեմ հանձնի,- Վրաստանի առաջի հետ զրույցում հայտարարել է «Հայրենասերների դաշինքի» ընտրական ցուցակի անդամ, Ավթանդիլ Էնուքիձեն:
Ինչպես նշել է Էնուքիձեն, կուսակցությունում բոլորը գիտեին, որ նա չի պատրաստվում հանձնել պատգամավորական մանդատը:
«Ես ինչ-որ բանի կապակցությամբ ունեմ իմ տեսլականը: Իրմա Ինաշվիլին հանդես է եկել հայտարարությամբ: Ինաշվիլին և երկու այլ անձ դիմում են ներկայացրել: Կուսակցական ցուցակն այլ է, իսկ անկուսակցական պատգամավորները ՝ այլ: Նրանք, ովքեր դուրս եկան, երեքը դիմեցին մանդատները թողնելու համար, ես չներկայացրեցի: Ես դա լուռ չեմ ասում, բոլորը վաղուց գիտեին, որ ես մանդատը չեմ հանձնելու, քանի դեռ որոշում չեմ կայացրել: Իմ դրդապատճառն ու տեսլականն այն է, որ ավելի լավ է խորհրդարանից պահանջես այն ինչ պահանջում ես: Ես անձամբ խոսում եմ իմ և ամբողջ երկրի համար: Ես չեմ կարող արգելել որևէ մեկին բողոքել փողոցում, այնտեղ կան մարդիկ, որոնց հետ չեմ պատկերացնում կանգնել»,- հայտարարել է Ավթանդիլ Էնուքիձեն: