Դենիս Շմիգալը հրաժարական տվեց Ուկրաինայի վարչապետի պաշտոնից

22:09, 15.07.2025

Դենիս Շմիգալը հրաժարական է տվել Ուկրաինայի վարչապետի պաշտոնից։ Շմիգալը գրել է հրաժարականի մասին հայտարարություն, որը հրապարակել է իր «Թելեգրամ» ալիքում։

«Շնորհակալություն մեր պաշտպաններին, ովքեր կռվում են ճակատում և պաշտպանում Ուկրաինան։ Շնորհակալություն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ վստահության համար։ Շնորհակալություն ամբողջ թիմին՝ մեր երկրի բարօրության համար անխոնջ աշխատանքի համար։ Փառք Ուկրաինային», – գրել է Դենիս Շմիգալը։

Նշենք, որ հուլիսի 15-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վարչապետի պաշտոնում առաջադրել է Յուլիա Սվիրիդենկոյի թեկնածությունը։ Սվիրիդենկոն ներկայումս զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը։ Մեդիայի տվյալներով՝ սպասվում է, որ Շմիգալը կդառնա Ուկրաինայի պաշտպանության նախարար, իսկ ներկայիս պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը կնշանակվի Ուկրաինայի դեսպան ԱՄՆ-ում։

Նմանատիպ