Դենիս Շմիգալ. Սառը ցնցուղ է անհրաժեշտ ռուսական հասարակությանը, օրինակ՝ վիզային սահմանափակումներ զբոսաշրջիկների և ուսանողների համար

13:38, 02.09.2022

Մեզ համար անտանելի է տեսնել, որ որոշ ռուսներ այստեղ մարդ են սպանում և բռնաբարում, իսկ մյուս մասը լավ է ապրում Արևմուտքում, գնում է ճամփորդության, դոլչե վիտա,- ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ գերմանական գործակալությանը։

Ինչպես նշեց Դենիս Շմիգալը, չի կարելի ռուսներին բաժանել լավ և վատ ռուսների։

«Ցավոք, հարցումները ցույց են տալիս, որ Ռուսաստանի բնակչության մոտ 80 տոկոսը կողմ է մեր դեմ պատերազմին: Ցավոք, սա միայն Պուտինի պատերազմը չէ: 200 հազար ռուս զինվոր կռվում է Ուկրաինայի դեմ: Անգամ նրանց ընտանիքները դրա դեմ ոչինչ չեն ասում։ Ռուսաստանի բնակչությունը, ընդհանուր առմամբ, աջակցում է այս պատերազմին։ Սառը ցնցուղ է անհրաժեշտ ռուս հասարակությանը, ինչպես, օրինակ, վիզային սահմանափակումները զբոսաշրջիկների ու ուսանողների համար»,- ասաց Շմիգալը։

Նմանատիպ