Դեմոկրատ Զոհրան Մամդանին դարձել է Նյու Յորքի քաղաքապետ
Դեմոկրատ Զոհրան Մամդանին դարձել է Նյու Յորքի քաղաքապետ

Դեմոկրատ Զոհրան Մամդանին դարձել է Նյու Յորքի քաղաքապետ։

Հանրային երդմնակալության արարողության ժամանակ Մամդանին խոստացել է Նյու Յորքում կյանքը ավելի մատչելի դարձնել աշխատող մարդկանց համար։

«Իմ նյույորքցիներ, այսօր նոր դարաշրջանի սկիզբն է։ Շնորհակալություն իմ ծնողներին՝ ինձ մեծացնելու, այս քաղաք բերելու համար։ Շնորհակալություն կնոջս՝ Ռամային, որ իմ լավագույն ընկերն է և միշտ ցույց է տալիս ինձ առօրյայի գեղեցկությունը։ Ամենակարևորը՝ շնորհակալություն Նյու Յորքի բնակիչներին։ Ու՞մ է պատկանում Նյու Յորքը։ Մեր պատմության մեծ մասի ընթացքում քաղաքապետի պատասխանը պարզ է եղել։ Այն պատկանել է միայն հարուստներին և լավ կապեր ունեցողներին։ Աշխատող մարդիկ զգացել են հետևանքները։ Գերբնակեցված դասարաններ և թաղամասեր, որտեղ վերելակները չեն աշխատում, փոսերով լի ճանապարհներ և կես ժամ ուշացող ավտոբուսներ։ Աշխատավարձեր, որոնք չեն բարձրանում, և կորպորացիաներ, որոնք խաբում են ինչպես հաճախորդներին, այնպես էլ աշխատակիցներին։ Նյու Յորքը պատկանում է այստեղ ապրող բոլորին։ Միասին մենք նոր պատմություն կպատմենք մեր քաղաքի համար։ Մենք պատասխանատու ենք բոլոր նյույորքցիների առջև, այլ ոչ թե որևէ միլիարդատիրոջ կամ օլիգարխի, որը կարծում է, որ կարող է գնել մեր ժողովրդավարությունը։ Ես ընտրվել եմ որպես դեմոկրատ սոցիալիստ, և ես չեմ զիջի իմ սկզբունքներին։ Մեր աշխատանքը հիմա է սկսվում», – ասել է Մամդանին։

34-ամյա Զոհրան Մամդանին դարձավ նահանգի պատմության մեջ առաջին մուսուլման քաղաքապետը, և պատմության մեջ առաջին անգամ Նյու Յորքի քաղաքապետը երդում տալու համար օգտագործեց Ղուրանը։