Դեմոկրատ կոնգրեսական Ալ Գրինը հայտարարել է, որ ծրագրում է բարձրացնել Թրամփի իմփիչմենթի հարցը

11:24, 06.02.2025

Դեմոկրատ կոնգրեսական Ալ Գրինը ծրագրում է բարձրացնել Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցը։ Այս մասին գրում է Axios-ը։

Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի նիստում՝ Գրինը քննադատել է Թրամփի հայտարարությունը, որն արել է ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որի ընթացքում Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Գազայի հատվածի համար։

«Գազայում էթնիկ զտումները կատակ չեն, հատկապես, երբ խոսքը գալիս է Միացյալ Նահանգների նախագահի կողմից: Ես հայտարարում եմ, որ նախագահին իմփիչմենթի շարժումը սկսվել է: Ես նախագահի դեմ իմպիչմենտի հոդվածներ կներկայացնեմ»,- ասել է Գրինը։

Սպիտակ տունը չի մեկնաբանել այդ հարցը։

Նմանատիպ