Դեմոկրատ Գրեգորի Միքսը ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ, որը կկասեցնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև այսպես կոչված «Դիզելային համաձայնագիրը»
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ ներկայացուցիչ Գրեգորի Միքսը ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ, որը կկասեցնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև այսպես կոչված դիզելային համաձայնագիրը։
«Ռուսական նավթային կոռուպցիոն գործարքների արգելման մասին օրենք» անվամբ օրինագիծը նպատակ ունի արգելափակել Թրամփ-Պուտին համաձայնագիրը ռուսական դիզելային վառելիքի գնման և ներմուծման վերաբերյալ։
Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային արգելվում է ներդրումներ կատարել ռուսական էներգետիկայում։ Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի կողմից տրված ընդհանուր լիցենզիաները չեղարկվում են, և դրանց տրամադրումը ապագայում արգելվում է։ Օրինագիծը նաև պարտավորեցնում է Թրամփի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել ռուսական էներգետիկայի դեմ։
Օրինագծի հեղինակ Գրեգոր Միքսի խոսքով՝ համաձայնագիրը չի նվազեցնի ամերիկացիների ծախսերը, ովքեր արդեն վճարում են Իրանում Դոնալդ Թրամփի կողմից սկսված պատերազմի գինը։
«Դա Պուտինին միլիոնավոր դոլարներ կտա՝ անպատիժ կերպով շարունակելու խաղաղ ուկրաինացի քաղաքացիների սպանությունը», – ասել է կոնգրեսականը։