Դեկտեմբերի 7-8-ին սպասվում է Չինաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը վերջին չորս տարում
Դեկտեմբերի 7-8-ին սպասվում է Չինաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը վերջին չորս տարում։ Այս մասին տեղեկություն է տարածում «Politico» հրատարակությունը՝ հիմնվելով սեփական աղբյուրների վրա։
Ինչպես լրատվամիջոցին ասել է եվրոպացի դիվանագետը, սա այն ժամկետն է, որի շուրջ երկու կողմերն էլ աշխատում են, այն դեռ վերջնական չէ և պետք է պաշտոնապես հայտարարվի։
Չինաստանում նախատեսված գագաթնաժողովին կմասնակցեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Ինչպես և սպասվում էր, գագաթնաժողովը նախագահելու է Չինաստանի վարչապետ Լի Ցյանը։ Բացի այդ, նախատեսվում է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումը ԵՄ առաջնորդների հետ։