Դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ից Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայի և Ճանտուրիայի փողոցի շփման կետից մինչև Էլբաքիձեն սահմանափակվելու է ավտոմեքենաների տեղաշարժը. ՆԳՆ
Պարեկային ոստիկանության վարչությունը տեղեկացնում է, որ ամանորյա համերգի կապակցությամբ, ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ից Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայի և Ճանտուրիայի փողոցի շփման կետից մինչև Էլբաքիձեն սահմանափակվելու է ավտոմեքենաների տեղաշարժը:
Ներքին գործերի նախարարության լրատվությամբ, մեծ համերգային դահլիճից դեպի Ռուսթավելի ուղևորվող մեքենաները երթևեկությունը շարունակելու են Էլբաքիձեով, իսկ հակառակ ուղղությունից Ճանտուրիայի փողոցով:
ՆԳՆ-ի լրատվությամբ ավտոտրանսպորտի տեղաշարժը բաց կլինի համերգի ավարտից անմիջապես հետո:
Պարեկային ոստիկանության ներկայացուցիչները կլինեն տեղում և կկարգավորեն երթևեկությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan