Դեկտեմբերի 1-ից պարտադիր է դառնում գազով աշխատող սարքավորումների, անհատական պաշտպանության միջոցների և տեխնիկայի վրացական շուկայում տեղաբաշխման համար նախնական ծանուցումը
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հիշեցնում է, որ համաձայն Վրաստանի կառավարության 2020 թվականի փետրվարի 6-ի՝ «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» № 82, №84 և № 85 որոշումների, գազով աշխատող սարքավորումների, անհատական պաշտպանության միջոցների և տեխնիկայի, ներմուծման միջոցով վրացական շուկայում տեղաբաշխման համար նախնական ծանուցման պահանջը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։
Բացի այդ, ներմուծման ճանապարհով, վրացական շուկայում գազով աշխատող սարքավորումների, անհատական պաշտպանության միջոցների և մեքենաների տեղաբաշխման համար ներկրողը պարտավոր է Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը և Վերահսկողության գործակալությանը կայքի միջոցով ներկայացնել էլեկտրոնային՝ «Ներմուծման նախնական ծանուցում» ձևը, լրացման և հաստատման կարգը սահմանվում է Վրաստանի ֆինանսների և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարների համատեղ հրամանով։
2021 թվականի դեկտեմբերի 1-ից որոշումներով հաստատված տեխնիկական կանոնակարգերի շրջանակներում վերոնշյալ ապրանքների ներմուծումը Վրաստանի շուկա չի կարող իրականացվել առանց նախնական ծանուցման։
Հատկանշական է, որ ներկրողների համար գլոբալ համավարակի հետևանքով բխող ռիսկերը մեղմելու նպատակով նախապես ծանուցման պարտավորությունն արդեն մեկ անգամ հետաձգվել է՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը։