Դավոսում սկսվել է Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկիի  հանդիպումը
Դավոսում սկսվել է Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումը

Դավոսում սկսվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովին։

Երկու երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, որտեղ Վլադիմիր Զելենսկին ավելի ուշ ելույթ կունենա։

Բացի այդ, միջոցառման շրջանակներում Ուկրաինայի նախագահը կմասնակցի «Ուկրաինայի վերականգնման միջազգային խորհրդատվական խորհրդի» վերաբերյալ պանելային քննարկմանը և կհանդիպի էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչների հետ։