Դավոսում հանդիպել են Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևը

19:07, 22.01.2025

Դավոսում կայացել է Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։

Ինչպես իր սոցցանցում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նա ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Իլհամ Ալիևին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման կապակցությամբ։

«Վթարի վայրից ապացույցները պարզ են: Մենք պետք է ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա՝ ստիպելու նրան ասել ճշմարտությունը», – նշել է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նա քննարկել է նաև երկկողմ հարաբերությունները և դրանց հետագա զարգացումը, ներառյալ առևտրաշրջանառության ավելացումը և էներգետիկ ոլորտում համագործակցությունը։ Զելենսկին ասել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը։

Նմանատիպ