Դավիթ Զալկալիանին խոսքով ելույթ է ունեցել ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի 27-րդ հանդիպմանը
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, խոսքով ելույթ է ունեցել ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի 27-րդ նիստում, որն առցանց ձևաչափում անց է կացվում դեկտեմբերի 3-4-ին:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, մինիստերիալին խոսքով ելույթ ունենալիս, Դավիթ Զալկալիանին առանձնահատուկ շեշտը դրել է Վրաստան-Ռուսաստան հակամարտության, Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածաշրջաններում, անվտանգության, մարդու իրավունքների և մարդասիրական տեսանկյունից գոյություն ունեցող բարդ իրավիճակի և ԵԱՀԿ-ի տարածաշրջանում գոյություն ունեցող մարտահրավերները հաղթահարելու նպատակով, ԵԱՀԿ-ի արդյունավետության մեծացման կարևորության վրա:
«Համաշխարհային համավարակի ընթացքում մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ-ի տարածքում առկա հակամարտությունները, խոցելի հասարակություններին կանգնեցրեցին հատկապես բարդ պայմաններում: Ցավոք, մենք դեռ տեսնում ենք Հելսինկյան եզրափակիչ ակտի և Փարիզի խարտիայի սկզբունքների կոպիտ խախտումներ: Տագնապալի է, որ ԵԱՀԿ-ի անդամ երկրներից մեկը ՝ Ռուսաստանի Դաշնությունը, շարունակում է ապակառուցողական և ագրեսիվ գործողություններ իրականացնել Վրաստանում և Ուկրաինայում»,- հայտարարել է նախարարը:
Զալկալիանին հերթական անգամ մասնակիցների ուշադրությունը հրավիրել է Ռուսաստանի կողմից բռնազավթված Վրաստանի տարածքներում անօրինական ռազմական գործողությունների, ինչպես նաև օկուպացիայի արդյունքում ծագող անվտանգության, մարդասիրական և մարդու իրավունքների ոլորտում գոյություն ունեցող բարդ մարտահրավերների վրա. Ընդգծել է, որ բռնազավթված տարածաշրջանների բնակիչները, փաստորեն, դարձել են այս ապօրինի քաղաքականության պատանդները. Կրկին շարունակվում է օկուպացիոն գծի երկայնքով արհեստական խոչընդոտների տեղադրումը, ապօրինի ձերբակալությունները և կյանքին սպառնացող միջադեպերը: Հաշվի առնելով առկա իրավիճակը, նախարարը ընդգծել է Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքներում միջազգային անվտանգության մեխանիզմների և դիտորդական մեխանիզմների առկայության կարևորությունը:
«Մի քանի օր առաջ, Ռուսաստանի և բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանի միջև այսպես կոչված միասնական սոցիալական և տնտեսական տարածքի ձևավորման մասին ծրագրի ընդունումը, ևս մեկ անգամ ցույց է տալիս Ռուսաստանի փորձերը` Վրաստանի անբաժանելի շրջաններն ամբողջությամբ ինտեգրելու իր ռազմական, քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերին»,- հայտարարել է նախարարը:
Զալկալիանին ընդգծել է, որ Վրաստանը ջանք չի խնայում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթացի հասնելու համար և անընդհատ վարում է հաշտեցման և վստահության ամրապնդման քաղաքականություն: Միևնույն ժամանակ նշվել է, որ Վրաստանը լիովին կատարել է Եվրամիության միջնորդությամբ կնքված հրադադարի պայմանագիրը և բազմիցս վերահաստատել է ուժը չկիրառելու իր պարտավորությունը: Ընդգծվել է, որ Վրաստանը դեռ Ռուսաստանից պահանջում է պատասխան պարտավորություն:
«Հակամարտության երկարատև կարգավորման հիմքը, ընկած է Ռուսաստանի կողմից հրադադարի մասին համաձայնագրի կատարման մեջ: Եվս մեկ անգամ մենք Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել մարդու իրավունքների ոտնահարումները և թույլ տալ մարդու իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների մուտքը երկու տարածաշրջան, դուրս բերել զորքերը Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններից և պաշտպանել միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու սկզբունքները»,- հայտարարել է Զալկալիանին:
Իր խոսքում նախարարը ուշադրությունը բևեռել է Ռուսաստանի Դաշնության կողմից ակտիվացրած, ինչպես հիբրիդային պատերազմի, լայնածավալ ապատեղեկատվության և քարոզչական արշավի, այնպես էլ Վրաստանի կառավարության, դատական համակարգի, լրատվամիջոցների և մասնավոր հատվածի դեմ կիբերհարձակումների ավելացման վրա: Ընդգծվել է, COVID 19-ի դեմ պայքարում ամենակարևոր ինստիտուտի`Ռիչարդ Լուգարի անվան հանրային առողջապահության հետազոտությունների կենտրոնի վարկաբեկման նպատակով, նրա դեմ Ռուսաստանի կողմից ընթացիկ նպատակային ապատեղեկատվական արշավը:
Իր խոսքի ավարտին, արտգործնախարարն հայտարարել է, որ չնայած առկա բոլոր դժվարություններին ՝ Վրաստանը հաստատապես ընթանում է ժողովրդավարական վերափոխման ուղու վրա և հավատարիմ է եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրմանը:
«Վերջերս Վրաստանում անց են կացվել խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվեցին որպես մրցակցային, որտեղ հիմնարար ազատությունները լիովին պաշտպանված էին»,- հայտարարել է Զալկալիանին: