Դավիթ Զալկալիանին «Տատունաշվիլի-Օթխոզորիա» ցուցակը ներկայացնում է դիվանագետներին (ֆոտոշարք)
Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին այս րոպեներին հանդիպում է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հանդիպման հիմնական թեման «Տատունաշվիլի-Օթխոզորիա» ցուցակն է:
Հանդիպումը ընթանում է արտաքին գործերի նախարարությունում: Գերատեսչության մամուլի ծառայության լրատվությամբ, նախարարությունը ակտիվ գործողություններով սկսում է ցուցակի բովանդակության հետ ծանոթացնել միջազգային գործընկերներին:
Արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, Վրաստանը շարունակելու է համագործակցել գործընկերների հետ, որպեսզի այն անձանց նկատմամբ, որոնք բռնազավթված տարածաշրջաններում իրականացրել են հանցագործություն, կիրառվեն համապատասխան միջոցներ:
«Օթխոզորիա-Տատունաշվիլի» ցուցակը Վրաստանի կառավարությունը հաստատել է հունիսի 26-ին և այն ուղարկել խորհրդարան: Ցուցակում այս պահին մտցված է 33 անձ: Փաստաթղթի կատարման համար պատասխանատու գերատեսչություններն են արդարադատության և արտաքին գործերի նախարարությունները:
Հեղինակ -
Edgar Barsegyan