Դավիթ Զալկալիանին Մայք Փոմփեոյի հրավերով Վաշինգտոնում մասնակցելու է միջազգային կոնֆերանսին
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոյի հրավերով Վաշինգտոնում մասնակցելու է միջազգային կոնֆերանսին,- այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Նրանց տեղեկությամբ, ընթացիկ տարվա հուլիսի 24-26-ին, Վաշինգտոնում, ԱՄՆի պետական քարտուղար Մայք Փոմփեոյի հյուրընկալությամբ անցկացվում է կրոնի ազատության հարցերին նվիրված առաջին մինստերիալը՝ «Ministerial to Advance Religious Freedom» վերտառությամբ:
Ինչպես հայտարարում են նախարարությունում, մինիստերիալին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների արտաքին գործերի նախարարներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Հուլիսի 26-ին, միջոցառման շրջանակներում, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ներկա է գտնվելու Ամերիկայի պետական քարտուղարի հրավերով բարձր մակարդակի լիագումար հանդիպմանը, որը նվիրվելու է կրոնի ազատության ուղղությամբ առկա գլոբալ մարտահրավերներին, արձագանքման նորարարական մեխանիզմներին և ապագա ջանքերի համակարգման հարցերին:
ԱՄՆ այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարարը երկկողմ հանդիպումներ է անցկացնելու նաև գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և փորձագիտական օղակների հետ: