Դավիթ Զալկալիանին մասնակցել է Տրանսատլանտյան երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին մասնակցել է Տրանսատլանտյան երկրների արտաքին գործերի նախարարների գործնական հանդիպմանը, որը կայացել է ՄԱԿ-ի գերագույն վեհաժողովի շրջանակներում՝ ԱՄՆ-ի պետական քարտուղարի հրավերով:
Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպմանը գործընկեր նախարարների հետ մեկ անգամ ևս քննարկել է Վրաստանի օկուպացված շրջաններում ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնել նրանց աջակցության և օկուպացնող ռեժիմի ներկաայացուցիչների անօրեն գործողություններին արագ արձագանքելու համար:
«Շվեյցարիայի կողմից հնչել է հետաքրքիր առաջարկ: Մասնավորապես, նրանք կհաղորդակցվեն Ռուսաստանի Դաշնության հետ, որ գտնեն այս հարցը քննարկելու միջոց, թեկուզ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ձևաչափի շրջանակներում: Գործընկերներն աջակցում են այս դիրքորոշմանը»,- հայտարարել է Զալկալիանին: