Դավիթ Զալկալիանին ՄԱԿ-ում հանդիպումներ է անցկացնում հակամարտության հարցով
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, ՄԱԿ-ում գործընկեր պետությունների և կազմակերպությունների հետ հանդիպմանը ակտիվ քննարկվում են այն լրացուցիչ միջոցները և մեխանիզմները, որոնք հնարավոր է, կիրառվեն Վրաստանի օկուպացված շրջաններում ստեղծված բարդ անվտանգության վիճակը լիցքաթափելու համար:
Արտաքին գերատեսչության տեղեկությամբ, այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է գերագույն վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում անցկացված հանդիպումները մեկնաբանելիս:
Նրա խոսքով, եվրոպացի գործընկերների հետ հանդիպման գլխավոր թեման օկուպացնող գոտու մոտ զարգացած իրադարձություններն էին և օկուպացնող ռեժիմների անօրեն գործողությունները: