Դավիթ Զալկալիանին Լիզ Թրասին շնորհավորում է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար նշանակվելու առթիվ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Լիզ Թրասին շնորհավորում է՝ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնում, ակտիվ համագործակցության ֆոնին երկու երկրների միջև կապերի ամրապնդման համար:
Բացի այդ, Թվիթերում տեղադրված հայտարարության մեջ Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել նախկին արտգործնախարար, Դոմինիկ Ռաաբին ՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ուժեղ աջակցություն ցուցաբերելու և երկու երկրների միջև համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախարարների կաբինետում զգալի կադրային փոփոխություններ է կատարել: Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Դոմինիկ Ռաաբին փոխարինեց Լիզ Թրասը: Մինչ այդ նա զբաղեցնում էր միջազգային առևտրի նախարարի պաշտոնը: Լիզ Թրասը կհամատեղի նաև կանանց և հավասարության նախարարի պարտականությունները: