Դավիթ Զալկալիանին Կրոնի ազատության մասին միջազգային կոնֆերանսին խոսել է բռնազավթված ռեժիմի կողմից կրոնական իրավունքների ոտնահարման մասին
Դավիթ Զալկալիանին Կրոնի ազատության մասին միջազգային կոնֆերանսին խոսել է բռնազավթված ռեժիմի կողմից կրոնական իրավունքների ոտնահարման փաստերի մասին:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին խոսքով ելույթ է ունեցել Վաշինգտում, պետական դեպարտամենտի կողմից կազմակերպված Կրոնի ազատության մասին մինիստերիալին:
Մինիստերիալին, որն անցկացվում է Ամերիկայի պետական քարտուղար Մայք Փոմփեոյի և Միացյալ նահանգների փոխնախագահ Մայք Փենսի օժանդակությամբ, մասնակցում է ավելի քան 40 երկրի արտաքին գործերի նախարար:
Իր ելույթում Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է Վրաստանի բազմադարյա պատմությունը, որը աշխարհի հանրության համար հարուստ է և օրինակելի՝ բացառիկ հանդուրժողականության և բազմազգ համակեցության տեսանկյունից:
Վրաստանի առաջին դիվանագետն առանձնահատուկ ուշադրություն է հատկացրել Վրաստանի բռնազավթված տարածքներին: Պետական դեպարտամենտում խոսքով ելույթ ունենալիս Դավիթ Զալկալիանին խոսել է Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում կրոնի ազատության հետ կապված առկա բարդ իրավիճակի մասին:
Նրա խոսքով, այդ տեսանկյունից իրավիճակը հատկապես սրվել է վերջին տասնամյակում, 2008 թվականից հետո, ուղղափառ հոգևորականներին և նրանց հավատացյալներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստանի օկուպացված տարածքներ, Աբխազիա և Ցխինվալի: Նրանք հնարավորություն չունեն ուղղափառ տոներին բռնազավթված գոտու մոտ գտնվող եկեղեցիներում անցկացնել կրոնական ծիսակատարություններ: