Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին շնորհավորում է քաղաքացիներին պետական դրոշի օրվա առթիվ:
«Շնորհավորում եմ պետական դրոշի օրվա առթիվ: Թող մեր երկրի բոլոր քաղաքացիների սրտերում ծածանվի որպես մեծ անցյալի և պայծառ ապագայի խորհրդանիշ»,- ասել է Դավիթ Զալկալիանին:
Վրաստանի հինգ խաչանոց դրոշը վերականգնվեց 2004 թվականի հունվարի 14-ին: Հերալդիկայի պետական խորհրդի նախագահի տեղակալ, Մամուկա Գոնգաձեի հայտարարությամբ, ազգային դրոշը երկար պատմություն ունի: Հերալդիկայի պետական խորհուրդը հորդորում է քաղաքացիներին ՝ ի նշան հարգանքի, պետական դրոշները բարձրացնել իրենց տների տանիքներին և ցուցադրել պատշգամբներից: