Գվատեմալայի արտաքին գործերի նախարար Խովել Պոլանկոն առաջին պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:
Այցի շրջանակներում անցկացվել է երկկողմ հանդիպում Վրաստանի և Գվատեմալայի արտաքին գործերի նախարարների միջև: Կողմերը մանրամասն քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակը և հեռանկարները քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում:
«Գոհունակությամբ նշվել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման տեսանկյունից վերջին տարիներին գրանցած առաջընթացը ինչպես երկկողմ համագործակցության խորացման, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափում հրատապ հարցերի փոխադարձ աջակցության ճանապարհով: Կողմերը քննարկել են օկուպացված տարածքներում առկա վիճակը և տարածաշրջանային անվտանգության հարցերը»,- ասվում է արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում:
Սանդրա Խովել Պոլանկոն ծաղկեպսակ է դրել Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշարձանին: