Դավիթ Զալկալիանին հրաժեշտի հանդիպում է անցկացրել Վրաստանում Ավստրիայի դեսպանի հետ
Ընթացիկ տարվա հուլիսի 22-ին, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հրաժեշտի հանդիպում է անցկացրել Վրաստանում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արադ Բենկոյի հետ:
Արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, հանդիպմանը զրուցել են երկու երկրների միջև հարաբերություններում առկա աճող դինամիկայի մասին, ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Վրաստանի և Ավստրիայի հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Զրույցի ժամանակ ընդգծվել է վերջին տարիներին իրականացված բարձր մակարդակի այցերը, ինչպես նաև ընթացիկ տարվա սկզբին Թբիլիսիում անցկացված Ավստրիայի Եվրոպայի և միջազգային գործերի նախարարության շրջանային ամբասադորիալը: