Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպշամպանի հետ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպշամպանի հետ:
«Հեռախոսազրույցի ժամանակ նախարարները քննարկել են Վրաստանի և Կանադայի միջև առկա դինամիկ համագործակցության առաջնահերթ ուղղություններում գրանցած կարևոր առաջընթացը և զրուցել առկա համագործակցության հետագա խորացման ճանապարհների մասին, այդ թվում, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև էկոնոմիկայի և առևտրի ուղղությամբ:
Նախարարները գոհունակությամբ նշել են երկկողմ գործընկերության խորությունը և մասշտաբը և պատրաստակամություն հայտնել, շարունակել ակտիվ աշխատանքը երկու երկրների միջև առկա բարեկամության և գործընկերային կապերի ամրապնդման ուղղությամբ: Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել կանադական կողմին՝ Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումների և եվրատլանտյան ինտեգրման կայուն աջակցության համար»,- հայտարարում են Վրաստանի արտաքին գերատեսչությունում:
Նրանց փոխանցմամբ, Վրաստանի արտաքին գործերի նախարարը կանադացի գործընկերոջը մանրամասն տեղեկություն է փոխանցել Վրաստանի բռնազավթված տարածքներում վատթարացած անվտանգության և մարդասիրական ծանր վիճակի, ինչպես նաև՝ Ռուսաստանի կողմից Վրաստանի ուղղությամբ իրագործած ապակառուցողական և սադրիչ քայլերի մասին: