Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել այցով Վրաստանում գտնվող, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար, Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Դավիթ Զալկալիանին ողջունել է Իրանի արտաքին գործերի նախարարի այցը Վրաստան և ափսոսանք հայտնել, առողջական վիճակի պատճառով չի կարող անձամբ հյուրընկալել իր գործընկերոջը:
«Նախարարները վերահաստատեցին երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները և հույս հայտնեցին, որ այցն արդյունավետ կլինի այս ուղղությամբ: Իրանի արտաքին գործերի նախարարը շուտափույթ ապաքինում է մաղթել Դավիթ Զալկալիանիին: Նախարարները հույս են հայտնել, որ մոտ ժամանակներս կրկին հանդիպելու հնարավորություն կունենան»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության մեջ: