Դավիթ Զալկալիանին հանդիպել է Վանուատուի արտաքին գործերի, միջազգային հարաբերությունների և առևտրի նախագահ, Ռալփ Ռեգենվանույի հետ
Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին հանդիպել է Վանուատուի արտաքին գործերի, միջազգային հարաբերությունների և առևտրի նախագահ, Ռալփ Ռեգենվանույի հետ:
Հանդիպման շրջանակներում նախարարները ստորագրել են կողմերի միջև փոխհամագործակցության մասին համաձայնագիրը: Նախարարները քննարկել են նաև երկրների միջև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, սա Վանուատուի հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին այցն է Վրաստան:
Ռալփ Ռեգենվանույի այցը տևելու է մինչև մարտի 15-ը: Այցի շրջանակներում ծրագրված են նրա հանդիպումները գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Աբխազիայի դե ֆակտո հանրապետությունը 2011 թվականին տարածել էր լրատվություն, որ Վանուատուն Աբխազիան ճանաչել է որպես անկախ պետություն: ՄԱԿ-ում Վանուատուի դեսպանը հայտարարել էր, որ նման հայտարարություն չի արվել: Դեսպանը ժխտել է դե ֆակտո Աբխազիայի հանրապետության կողմից տարածած լուրը: