Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է ԵԱՀԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Դինգիբյորգ Գիսլադոտիրիսին:
Արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, հանդիպումը կայացել է ԵԱՀԿ-ի արտաքին գործերի մինիստերիալի շրջանակներում:
Գերատեսչության տեղեկությամբ, կողմերը քննարկել են Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունները:
Ինչպես նշել է Դավիթ Զալկալիանին հանդիպմանը, Վրաստանի կառավարությունն սպասում է ԵԱՀԿ-ի/Ժողովրդավարական ինստիտուների և Մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության վերջնական զեկույցին:
Հանդիպմանը մեկ անգամ ևս նշվել է ԵԱՀԿ-ի ինստիտուտների ներգրավվածության կարևորությունը Վրաստանի ժողովրդավարական զարգացման գործընթացում: