Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Թուրքիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է իր թուրք գործընկեր, Մեվլութ Չավուշողլուի հետ: Հանդիպումն անց է կացվել ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ ընդլայնված ձևաչափով:
Դավիթ Զալկալիանիի խոսքով, դա վրաց-թուրքական հարաբերությունների կարևոր ժամանակաշրջանն է, տարածաշրջանում վերջին զարգացումները պահանջում են սերտ համակարգում և դիրքորոշումների հաշտեցում երկու կողմերից: Նրա խոսքով, այս այցը լավ հնարավորություն է կողմերի համար քննարկելու բոլոր հիմնական ոլորտները, որոնք արդիական են ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև տարածաշրջանային համատեքստում:
«Ինչպես գիտեք, Թուրքիան Վրաստանի շատ հստակ կողմնակիցն է, մեր Ատլանտյան ինտեգրմանը, մեր ինքնիշխանությանը, մեր տարածքային ամբողջականությանը: Բացի այդ, առանցքային ռազմավարական գործընկեր է, ներգրավված է աշխարհաքաղաքական նշանակության ռազմավարական նախագծերում և նաև կարևոր առևտրային գործընկերներից է»,-հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Վրաստանի արտգործնախարարի խոսքով, հաշվի առնելով, որ Սևծովյան տարածաշրջանը շատ կարևոր դեր ունի, ուստի քննարկվող հարցերի թվում էր համագործակցությունը Սևծովյան տարածաշրջանում:
«Համագործակցությունը, ինչպես Սև ծովի տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս և մեր, որպես կապող երկրի գործառույթի ընդգծումը կարևոր թեմաներից մեկն է»,- նշել է Զալկալիանին:
Նրա խոսքով, քննարկվել է նաև համավարակի հարցը: Կովիդյան շրջանում թուրքական օգնությունը Վրաստանին շոշափելի էր: Նա այն երկիրն էր, որը դժվար ժամանակներում կանգնած էր Վրաստանի կողքին: Երբ դժվար էր հավաքագրել անհրաժեշտ դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները, այն զգալի օգնություն ցույց տվեց Վրաստանին:
Այցը գնահատել է նաև Թուրքիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը: Գիորգի ջանջղավայի հայտարարությամբ, Դավիթ Զալկալիանին որպես փոխվարչապետ առաջին անգամ է հյուրընկալվել Անկարա և այս կարևոր այցի շրջանակներում քննարկվել են շատ կարևոր հարցեր, երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող գործընթացները:
Դեսպանի խոսքով, շատ կարևոր է, որ համավարակի պատճառով, խզված հարաբերությունները կվերականգնվեն և նոր լիցք կստանան տարբեր ուղղություններով ՝ լինի դա էներգետիկա, առևտուր, միջժողովրդական հարաբերություններ, գյուղատնտեսություն կամ այլ ոլորտներ:
Նրա խոսքով, կարևոր է նաև, որ բացի Արտաքին գործերի նախարարությունում կայանալիք հանդիպումից, հանդիպում կլինի նաև Թուրքիայի Հանրապետության փոխնախագահի հետ: Այցի ավարտին փոխվարչապետը կայցելի Անկարայում մեր դեսպանատուն և կտոնի դեսպանության դիվանագիտական առաքելության բացման 100-ամյակը: