Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Շվեդիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է իր գործընկերոջ, Էն Լինդեսի հետ:
Արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր և Վրաստանի Եվրամիությանը ինտեգրվելու օրակարգը: Ողջունվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի այցը Շվեդիա և նրա մասնակցությունը «Արևելյան գործընկերության» 10-ամյա հոբելյանին նվիրված մինիստերիալին: Շվեդական կողմը բարձր է գնահատել Վրաստանի կողմից Արևելյան գործընկերության շրջանակներում գրանցած առաջընթացը և հայտնել է պատրաստակամություն ակտիվ աջակցել Վրաստանի եվրոպական ինտեգրման նպատակներին: