Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանին:
«Թվիթեր» սոցիալական ցանցում Դավիթ Զալկալիանին գրում է, հանդիպմանը նախարարները հաստատել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացման մասին պատրաստակամությունը:
«Ուրախ եմ, այսօր Թբիլիսիում ընդունել Վրաստանում պաշտոնական այցով գտնվող իմ բարեկամ և գործընկեր Զոհրաբ Մնացականյանին: Մենք հայտնում ենք պատրաստակամություն, առավել խորացնել երկու երկրների միջև հարաբերությունները»,- գրում է Զալկալիանին: