Դավիթ Զալկալիանին հանդիպել է ԱՄՆ-ում Վենեսուելայի ժամանակավոր նախագահի ներկայացուցչի հետ
Դավիթ Զալկալիանին հանդիպել է ԱՄՆ-ում Վենեսուելայի ժամանակավոր նախագահի ներկայացուցչի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին հանդիպել է ԱՄՆ-ում Վենեսուելայի ժամանակավոր նախագահի ներկայացուցչի հետ,-լրատվությունն այս մասին տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

ԱՄՆ-ում Վենեսուելայի ժամանակավոր նախագահի ներկայացուցչի հայտարարությամբ, Վենեսուելան վերականգնելու է իր հարաբերությունները Վրաստանի հետ:

Կառլոս Ալֆրեդո Վեկիոն դրական է գնահատել, Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ կայացած հանդիպումը և շնորհակալություն հայտնել վրաց կառավարությանը, Վենեսուելայի ժամանակավոր նախագահին աջակցելու համար:

Հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանիի Վաշինգտոն այցի շրջնակներում: Վրաստանի արտգործնախարարը հանդիպմանը մեկ անգամ ևս հաստատել է Վրաստանի դիրքորոշումը Վենեսուելայի նկատմամբ:

Նախարարի խոսքերով, Վրաստանը չի ճանաչել Մադուրոյի ռեժիմը: Զալկալիանիի հայտարարությամբ, Վրաստանը չի ճանաչել 2018 թվականին Վենեսուելայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: