Դավիթ Զալկալիանին հանդիպել է՝ դիվանագիտության հարցերով Ֆրանսիայի հանրապետության նախագահի խորհրդատու Ֆիլիպ Էտյենի հետ
Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին հանդիպել է՝ դիվանագիտության հարցերով Ֆրանսիայի հանրապետության նախագահի խորհրդատու Ֆիլիպ Էտյենի հետ:
Հանդիպմանը կողմերը զրուցել են Վրաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ և բազմակող համագործակցության հարցերի շուրջ: Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին, Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ցուցաբերած աջակցության համար:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության լրատվությամբ, Վրաստանի արտգործփոխնախարարը ֆրանսիական կողմին լրատվություն է փոխանցել Վրաստանի կառավարության՝ հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականության, միջազգային գործընկերների ներգրավվածության և Ժնևյան բանակցությունների կարևորության մասին: Դավիթ Զալկալիանին Ֆիլիպ Էտյենին ծանոթացրել է նաև Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի հետ:
Ֆիլիպ Էտյենը բարձր է գնահատել Վրաստանում իրականացվող բարեփոխումները և ընդգծել բարձրաստիճան այցի նշանակությունը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
Այցի շրջանակներում Դավիթ Զալկալիանին հանդիպումներ է անց կացնելու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում:
Հեղինակ -
Edgar Barsegyan