Դավիթ Զալկալիանին Գուգուտիանթկարիում ստեղծված իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի հետ
Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին Գուգուտիանթկարի գյուղում բռնազավթիչ ռեժիմի կողմից արհեստական պատնեշներ բարձրացնելու անօրեն գործողությունների շարունակման հարցը քննարկել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի արտաքին և եվրոպական հարցերով նախարար, Միրոսլավ Լայչեկի հետ: Այս մասին լրատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Վրաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, Դավիթ Զալկալիանին ԵԱՀԿ-ի գործող նախագահին մանրամասն լրատվություն է փոխանցել բռնազավթված գծի վրա հաճախակի դարձած սադրանքների մասին: Սլովակիայի արտաքին գործերի նախարարը լրատվություն է ստացել Գուգուտիանթկարիում արհեստական պատնեշների կառուցման և Վրաստանի ութը քաղաքացու ձերբակալության մասին:
Հեռախոսազրույցի ժամանակ նախարարը նշել է, որ Գուգուտիանթկարիում արհեստական պատնեշների բարձրացմանը զուգահեռ, բռնազավթիչների կողմից Վրաստանի քաղաքացիների առևանգման և անօրեն ձերբակալությունների պրակտիկան էլ ավելի է բարդացնում անվտանգության և մարդասիրական տեսանկյունից այն էլ բարդ իրավիճակը և իրենից ներկայացնում է Ռուսաստանի կողմից երկրում ապակայունացման փորձ:
Դավիթ Զալկալիանին Միրոսլավ Լայչեկին խնդրել է, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահը գործի դնի բոլոր միջազգային գործիքները, որի համաձայն հնարավոր կլինի դադարեցնել փշալարերի անօրեն բարձրացման գործընթացը և Վրաստանի ձերբակալված քաղաքացիները վերադառնան իրենց տներ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, Դավիթ Զալկալիանին ԵԱՀԿ-ի գործող նախագահին խնդրել է Վրաստանի հարցը բարձրացնել միջազգային համադաշնության օրակարգում: Իր հերթին եվրոպացի բարձրպաշտոնյան մեկ անգամ ևս հաստատել է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: