Դավիթ Զալկալիանին և Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են բռնազավթված շրջաններում տիրող իրավիճակը
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Արտաքին գերատեսչության տեղեկությամբ, հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի օկուպացված շրջաններում տիրող իրավիճակը: Առանձնապես ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության առումով առկա բարդ միջավայրը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, հեռախոսազրույցի ժամանակ մեկ անգամ ևս ընդգծվել է հակամարտության կարգավորման խաղաղարար քաղաքականության իրականացման գործում Եվրամիության կարևոր դերը, առանձնապես նշվել է Եվրամիության կողմից միջազգային օրակարգում Վրաստանի հարցը բարձր մակարդակի վրա պահպանելու անհրաժեշտությունը:
Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գերագույն ներկայացուցչին՝ Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության համար, որը տեղում միջազգային մոնիտորինգի միակ մեխանիզմն է և կարևոր դերակատարություն ունի իրավիճակի դեէսկալլացիայի և անվտանգության հետագա ապահովման գործում:
Եվրամիության գերագույն ներկայացուցիչը մեկ անգամ ևս հաստատել է աջակցություն Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ: