Դավիթ Զալկալիանին դիմում է քաղաքացիներին, նախքան Եվրամիության անդամ երկրներ ճամփորդելը, լավ ծանոթանալ այնտեղ սահմանված կանոնակարգերին
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին քաղաքացիներին խորհուրդ է տալիս, նախքան Եվրամիության անդամ երկրներ ճամփորդելը, լավ ծանոթանալ այնտեղ սահմանված կանոնակարգերին:
«Առաջին հերթին, մեր քաղաքացիների պետք է հաշվի առնեն Եվրամիության անդամ բոլոր երկրների կողմից սահմանված կանոնակարգերը: Որոշ երկրներ Եվրամիության ներսում միմյանց համար բացել են սահմանը, իսկ որոշ երկրներ՝ ոչ: Որոշ երկրներ բացել են որոշ նախապայմանով: Ուստի, պետք է լավ ծանոթանան այն կանոնակարգերին, որոնք Եվրամիության անդամ երկրները սահմանել են միմյանց նկատմամբ:
Իմ խորհուրդն է, նախքան ուղևորվելը կամ եթե նրանք պատրաստվում են Եվրամիության մեկ երկրից մեկնել մյուս երկիր, լավ ծանոթանան այդ երկրի կանոնակարգերին: Բոլոր այս կանոնակարգերը հրապարակված են այս երկրների համապատասխան կայքէջերում և Վրաստանի ցանկացած քաղաքացու համար այդ տեղեկությունը հասանելի է»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին՝ Առաջին ալիքի հետ զրույցում: