Դավիթ Զալկալիանին Չինաստանից Վրաստանի քաղաքացիներին տարհանելու համար շնորհակալություն է հայտնում Ֆրանսիային
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Չինաստանից Վրաստանի քաղաքացիներին տարհանելու համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային:
Այս մասին հայտարարությունը հրապարակվել է Դավիթ Զալկալիանի «Twitter»-ի պաշտոնական էջում:
«Շնորհակալ եմ Ֆրանսիային, Չինաստանի ՈՒհան քաղաքից Վրաստանի երկու քաղաքացիներին տարհանելու համար: Այն ժամանակ, երբ մահացու վարակը տարածվում է Չինաստանի սահմաններից դուրս, միակ ճանապարհը միասին կանգնելն է», գրել է Վրաստանի արտգործնախարարը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, Վլադիմիր Կոնստանտինիդի հայտարարությամբ, Ուհանի քաղաքից տարհանել են Վրաստանի երկու քաղաքացու, և տարհանումն իրականացնում է ֆրանսիական կողմը: Հիշեցնենք, երեկ Թուրքիայի օգնությամբ Չինաստանից տարհանել են Վրաստանի երեք քաղաքացու, նրանք 14 օրվա ընթացքում կարանտին են անցնելու Անկարայի կլինիկաներից մեկում: